12 Հունվարի, 2019

 «168 ժամ» թերթը գրում է.

Ani Product

«ԱԺ փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը: Factor.am-ի տեղեկություններով՝ այսուհետեւ այդ աշխատանսենյակը պետք է զբաղեցնի Ալեն Սիմոնյանը:

Ani Product

Սիմոնյանը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով. «Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի:

«Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, ԱԺ-ն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների ու սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել եւ չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը եւս անմխիթար վիճակում էր, եւ ԱԺ-ն վերանորոգում է այն»,-ասել է Սիմոնյանը:

Մինչդեռ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱԺ-ն Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են վիճակահանությամբ միմյանց միջև բաժանել աշխատասենյակները, սակայն գործընթացը կիսատ է մնացել: ԱԺ աշխատակազմից փոխանցել են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատկացնելու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս