15 Փետրվարի, 2017

 Նախորդ 2012թ․ ԱԺ ընտրություններին մասնակցել է 1 մլն․ 559 հազար 627 մարդ։ Չնայած ընտրողների քանակը, ըստ ԿԸՀ-ի, կազմել է 2 մլն․ 523 հազար։ Այս տարի, ըստ իշխանական կանխատեսումների, ընտրությունների մասնակիցների թիվը չի անցնի 1 մլն․ 200 հազարը։ Բանն այն է, որ ընտրողների էլեկտրոնային քվեարկությունը, որի ժամանակ ընտրողը պետք է գրանցվի մատնահետքով, ուստի երկրորդ անգամ նրա գրանցումը եւ քվեարկությունը բավականին բարդ են լինելու։ Սա որոշակիորեն կխանգարի «մեռյալ հոգիների» քվեարկությանը, եւ Հայաստանում ապրող ու ընտրության գնալու պատրաստ անձանց թիվը, ըստ իրատեսական հաշվարկների, կլինի մոտ 1․2 մլն․։ Սա կարեւոր ցուցանիշ է նաեւ նրանով, որ սրա հիման վրա որոշ բացահայտումներ կարելի է անել։ Ասենք այն, որ նախորդ ընտրություններում իշխանությունն առնվազն 300 հազար ձայն կեղծել է բացակա անձանց փոխարեն քվեարկություններ կազմակերպելով։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս