29 Սեպտեմբերի, 2021

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Ազատական կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մտադիր է առաջիկա ՏԻՄ ընտրությունների վճռորոշ օրերին մեկնել Մեղրի` տեղում իրավիճակը վերահսկելու համար:

Հիշեցնենք, որ տեղի համայնքային ընտրություններին Ազատական կուսակցությունն առաջադրել է Խաչիկ Անդրեասյանի թեկնածությունը, որը համարվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հիմնական մրցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս