Որտե՞ղ են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք հպարտորեն հայտարարում էին, որ Սյունիքն անվտանգ է, հող չի հանձնվել թշնամուն։ Ինչո՞ւ Սյունիքում չեն եւ զորավիգ չեն բլոկադայի մեջ հայտնված բնակիչներին: Մինչ ՔՊ-ականներն իրենց առաջնորդի գլխավորությամբ պոպուլիստական հայտարարություններ կանեն եւ կատարվածի մեղքը կբարդեն նախկինների վրա, Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին: Եվ հարց է, թե ճանապարհը բացվելուց հետո քանի մարդ է մնալու ապրելու զինաթափված ու հայաթափված գյուղերում: