30 Սեպտեմբերի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է․

Ani Product

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող եւ 2 օր՝ չվճարվող, մինչեւ հոկտեմբերի 7-ը։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից։

Ani Product

Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքներում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տավուշ, Ալավերդի։ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, բայց մարզպետի շնորհքը չէ, դա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, եւ հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։ Ինչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել եւ ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել՝ ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչեւ հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս