26 Հոկտեմբերի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է․

Տեւական դադարից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին ԱԺ նիստերի դահլիճ էր վերադարձել։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ամեն երեքշաբթի սահմանում է հայտարարությունների ժամ, պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երեք րոպեանոց հայտարարություններով են հանդես գալիս։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները դահլիճ էին վերադարձել Արցախի փոքրիկ դրոշներով, որոնք տեղադրեցին իրենց սեղաններին։ Ելույթ ունեցան մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ։ Գեղամ Մանուկյանը ելույթի սկզբում ասաց, որ «պահի լրջությունն է ստիպել»՝ խորհրդարանի ամբիոնից հանդես գալ հայտարարությամբ։ Ապա խոսեց «գաղտնազերծված» փաստաթղթի մասին, որը սպրդել էր մամուլում երկու շաբաթ առաջ, ու արձանագրեց, որ «հայրենիքի փրկության ժամն է»։

Նկատենք, որ ընդդիմության՝ խորհրդարան վերադարձի փաստն անթաքույց ուրախություն էր դրոշմել ԱԺ նախագահի դեմքին, ակնհայտ էր, որ իշխանության համար խորհրդարանական աշխատանքը կորցրել է «իմաստը»՝ առանց ընդդիմության, առանց վերջիններիս հաշվին ինքնահաստատվելու։ Ուշագրավ է, որ մի քանի իշխանական պատգամավորներ գրանցվել էին հայտարարությունների համար, սակայն, հավանաբար «վերևներից» զանգ ստանալուց հետո, հրաժարվեցին իրենց հայտարարություններից:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հայտարարել է ամիսներ առաջ՝ ընդգծելով, որ խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս