22 Հուլիսի, 2017

 Որ պաշտոնյային ասում են՝ «Իր դիմումի համաձայն» ազատվել է պաշտոնից, մի տեսակ քմծիծաղում ես։ Բնական է, չես հավատում։ ․․

Ani Product

Իսկ որ Անահիտ Բախշյանին են ասում «Իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից, չգիտես էլ՝ ինչ մտածես։

Ani Product

2012 թվականից աշխատում է՝ մեր աչքի առաջ։ Նրա ակտիվությունը ոգևորիչ է։ Շատ բան չասեմ։

Անահիտ Բախշյանն ասում է․

«Կառավարությունն այդպիսի որոշում ունի՝ 70 տարեկանից հետո վարչական աշխատանքով չի կարելի զբաղվել: Ես էլ, որպես օրինապաշտ քաղաքացի, 70-ամյակը լրանալուց երկու ամիս առաջ դիմում եմ տվել և դուրս եմ եկել», բայց դե պարկեշտ քաղաքացու մյուս կողմն էլ պարկեշտ կառավարությունն է։ Նա էլ գոնե քաղաքացու չափ պիտի մտածի։ ․․․

Կառավարությունը «մի երիտասարդ ծերունի կբերի» ու կասի՝ թարմ ուժ եմ բերել։

Ինչևէ, սկանդալ չեմ փնտրում, բայց Անահիտի ֆեյսբուքյան էջում ոչ մի գրառում չգտնելով, գրեցի․

Մի տեսակ ինձ չի համոզում, որ 70-դ լրացել և աշխատանքդ թողել ես․․․

Պատասխանի չեմ սպասում։ Որովհետև ինչ էլ որ ասի, դժվար է լինելու հավատալ։ Ոչ թե իրեն, այլ այն ամենին, ինչ մի ողջ հավիտենություն լսում ենք՝ այսինչ պաշտոնյան աշխատանքից ազատվեց իր դիմումի համաձայն։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս