29 Հոկտեմբերի, 2018
 Հոկտեմբերի 28-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում»,- ասաց Խաչատրյանը:

 

Լրահոս