18 Մայիսի, 2019

Երեկ գիշերը ժամը երեքի մոտակայքում տարբեր համարներից Գառնիկ Իսագուլյանըստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին, մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել»:

Ani Product

Գառնիկ Իսագուլյանն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Ընթանում է քննություն:

Ani Product

Հիշեցնենք, որ երեկ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին:

 

Լրահոս