9 Սեպտեմբերի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը նախօրեին պապիկ է դարձել։ Որդին անդրանիկ զավակն է ունեցել, ու կոչել են պապիկի անունով՝ Արագած։ «Բա հո հիմիկվա հիպի անուններից չէի՞նք դնի»,- կատակում է Ախոյանը։ Նա երեկ, ինչպես ինքն ասաց, մեծ «փարթի» է կազմակերպել հայրենի գյուղում, երկար սեղաններ փռել ու հրավիրել բոլորին՝ ընկեր-ծանոթ-բարեկամ։

Ani Product

Երեկոյան ուշ իմացանք, որ պապիկ է դարձել նաև Արմեն Ամիրյանը, որը մեկ տարի առաջ ամուսնացրել էր աղջկան։ Նրա թոռանն էլ կոչել են Բագրատ»։

Ani Product

 

Լրահոս