19 Դեկտեմբերի, 2016
Օրեր առաջ ԱԺ-ում պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին օրենքի քննարկումն էր։ Այդ կապակցությամբ 2 հարց առաջացավ.

Հարց 1-ին. Արդյո՞ք ապօրինի հարստացում է համարվում, եթե ԱԺ պատգամավորը (պայմանական Ուրիխանյան ազգանունով) ռուս-ադրբեջանական բանկից ստանում է 90 միլիոն դրամ, այդ բանկին անհաճո խմբագիրներից մեկի վրա կեղծ շորթման գործ սարքելու և ազատազրկելու ծառայության դիմաց։ Պատգամավորի մատուցած ծառայությունները ռուս-ադրբեջանական բանկին համարվու՞մ են ապօրինի հարստացում։

Ani Product

Հարց 2-րդ. Պետական ապարատի վերահսկողությունն, այդ թվում նաև Ձեր առաջարկած օրենքի մասով դրված է ՀՔԾ-ի վրա։ Իսկ ո՞ր մարմինը պետք է վերահսկի ՀՔԾ պետի ապօրինի հարստացումը, եթե օրերից մի օր ՀՔԾ պետը որոշի, որ կարելի է փողի դիմաց ռուս-ադրբեջանական բանկի պատվերով քրեական կեղծ ու անգրագետ գործ սարքել այդ բանկին անհաճո հրապարակումներով հանդես եկած խմբագրի նկատմամբ։

Ani Product

Կանխավ շնորհակալություն

 

Լրահոս