18 Փետրվարի, 2019
 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը վերջերս հադիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում եղբոր ընտանքի հետ նա խնամիական կապեր ունի: Մեզ հասած տեղեկություններով` հանդիպման ժամանակ Հարությունյանի խոսակցության հիմնական թեման եղել է իր ապագայի հետ կապված հարցերը: Նա ասել է, որ իր հրաժարականն են պահանջում, ու ԲԴԽ-ում գործերը վատ են:

Երեւի Հարությունյանը հույս է ունեցել, որ առաջին նախագահը կբարեխոսի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ու հանգիստ կշարունակի իրականացնել իր աշխատանքը:

Ani Product

Չնայած, հիշեցնենք, նույն Գագիկ Հարությունյանի ղեկավարման ժամանակ էր, որ ՍԴ-ն 2008թ. մերժեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, որով պահանջում էր չեղյալ հայտարարել ակնհայտորեն կեղծված նախագահական ընտրությունները: Հազիվ թե Տեր-Պետրոսյանը մոռացած լինի դա:

Ani Product

Մանրամասները՝ Armlur.am-ում:

Լրահոս