26 Դեկտեմբերի, 2017
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությամբ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վերջին ելույթի շամանակ հնչեցրած մտքերը համացանցում բուռն քննարկման պատճառ դարձան:

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի այդ առիթով գրել է.

«Սեյրան Սարոյանը մեր երկրի աղն է՝ մեր պատերազմի հերոսն է, իմացած ճիշտն ասող մարդ է։ Նա կարող է գնալ զինվորական ինստիտուտ, բանակ, ոստիկանություն եւ խոսել քաջությունից, ուղղախոսությունից, երկրից, Պետությունից։ Բայց չի կարելի, որ Սեյրան Սարոյանը նաեւ իմ վճարած հարկերով պահվող հեռուստաալիքով մշակույթ քարոզի։ Չեմ զարմանա, որ նա հայտնվի իմ վճարած հարկերով պահվող ԵՊՀ-ի արվեստի տեսության ամբիոնում։ Քաղաքի մշակույթն ու կրթությունն են ծնել քաղաքակրթությունը։ Գյուղի ամբիոնը դաշտն է՝ ոչ հեռուստատեսությունը»

kotayk

Լրահոս