9 Սեպտեմբերի, 2018
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:

Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր:

Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ խմածության աստիճանը ամենաբարձրն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հանձնել են թիվ 102 ռազմաբազայի հրամանատարությանը:

Աղբյուրը՝ Shamshyan.com

Լրահոս