mnews

18 Մայիսի, 2019
 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը։  Դատարանը որոշեց ազատ արձակել երկրորդ նախագահին, հիմք ընդունելով անձնական երաշխավորությունը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան դատավոր Դավիթ Գրիգորյանը անցել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ani Product

Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի յոթից։

Ani Product

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Դատարանի որոշման հրապարակման պահին Ռոբերտ Քոչարյանը նիստերի դահլիճում չէր։

Լրահոս