29 Հունիսի, 2018

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը նաև պաշտպանության նախարարի խորհրդականն է, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հաջակցություն քրեական հեղինակություն Դոն Պիպոյի: Նա նշել է, որ Արթուր Ասատրյանը հրաշալի մարդ է և ընդամենը իրավապահներից շուտ բռնել է իրեն սպանել ցանկացողներին: Ըստ Արմենի, Դոն Պիպոն անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը, ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ տեսակն ու ոգին:

Ani Product

Վազգենի եղբոր լայնածավալ գրառումից կարելի է տպավորություն ստանալ, թե իրավապահները հանիրավի ձերբակալել են մինչև ուղնուծուծը անմեղ, բյուրեղյա հոգու և անբասիր վարքի տեր մի անձնավորության: Ու որպեսզի իր խոսքերը հիմնավորի, Սարգսյան Արմենն այսպես է ներկայացնում իրողությունը. «Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու, քան ԱԱԾ-ն և ՆԳ-ն կհայտնաբերեին, և ոչ սիրալիր, կիլերներին պահելու և պատվիրատուներին ճշտելու համա՞ր: Բա ի՞նչ աներ, կիլերներին պաչեր դներ գլխի՞ն»:

Ani Product

Դոն Պիպոն, ինչպես տեսնում ենք, ոչ պաչել է, ոչ էլ դրել է գլխին: Ու քանի որ նման բան չի արել, այս պահին նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգման համար նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Արթուր Ասատրյան-Դոն Պիպոն մեղադրյալ է, Արմեն Սարգսյանը` նրա դատապաշտպանը: Վազգենի եղբայրը արդարություն է պահանջում և այդպես էլ չի տալիս մի կարևոր հարց` իսկ ինչո՞ւ էին այդ կիլերներն ուզում սպանել Դոն Պիպոյին: Հենց այնպե՞ս, հետաքրքրությունից դրդվա՞ծ, իրենց ձանձրույթը փարատելու համա՞ր, թե՞ կային ավելի ծանրակշիռ պատճառներ և Դոն Պիպոն ինքն էր բանը հասցրել դրան: Մինչդեռ նման հարց Արմենը պարզապես պարտավոր էր հնչեցնել, քանի որ սեփական կենսագրության մեջ հաստատ առանց մեծ դժվարության կգտնի այդպիսի մի էջ: Եվ քանի որ Սարգսյան Արմենը հաստատ գիտի, թե ինչ բան է կիլերը և ինչպես են նրան վարձում, ուրեմն կարող է նաև կռահել, որ օրենքը չի հանդուրժում ինչպես մարդասպանությունը, այնպես էլ ինքնադատաստանը: Ահա թե ինչու մաֆիոզը պիտի լինի փակի տակ, իսկ նախկին կալանավորը` լուռ:

Shame.am

Լրահոս