18 Նոյեմբերի, 2016

Armtimes.com-ի Գյումրիի թղթակիցը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին Գյումրիի «Եռանկյունի» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության և հնչած կրակոցների հետևում, ինչպես խոսվում է քաղաքում, մարզի դաշնակցականներից են կանգնած:

Կայքի թղթակիցը փոխանցել է, որ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, ով ավելի հայտնի է Կոշտո մականվամբ, դեպքի օրը, ըստ ականատեսների, եղել է «Եռանկյունի» ռեստորանում: Նրան է պատկանում Գյումրիում գործող «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութը:

Դաշնակցական Մանուկյանները մտերմիկ շրջանակում կերել-խմել են: Նրանցից մեկը անհարգալից է վերաբերվել «Եռանկյունի» ռեստորանի աշխատակիցներից մեկի հետ: Ռեստորանի սեփականատիրոջ՝ Դարբին Գագոյի որդին, որին առավել ճանաչում են Պելե անվամբ և որը պարբերաբար աչքի է ընկնում տարբեր վիճաբանություններում, չի հանդուրժել Մանուկյանների պահվածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս