1 Փետրվարի, 2019

Արսեն Ամյանից հետո երկրորդ խոշոր պարգևատրումը ստացել է իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը՝ 1 մլն 666 հազար 670 դրամ: Նա ստացել է նաև 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ:

Ani Product

Ուշագրավ է, որ նրանց պարգեւատրումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսանյութում չխոսեց, այլ միայն հրապարակեց փոխքաղաքապետերի ու վարչական շրջանների ղեկավարների՝ տարեվերջին ստացած պարգևավճարների չափը։

Ani Product

«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ 956 հազար, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ, Հայկ Սարգսյան՝ քաղաքապետի տեղակալ՝ 886 հազար, որը մաքուր անում է 637 հազար դրամ, Հարությունյան Սերգեյ՝ մաքուր՝ 637 հազար դրամ, Վիրաբյան Տիգրան՝ մաքուր՝ 937 հազար դրամ և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան՝ մաքուր՝ 637 հազար դրամ։ Վարչական շրջանների բոլոր 12 ղեկավարները մաքուր ստացել են 288 հազար դրամ, Հայկ Մարության՝ Երևանի քաղաքապետ՝ 0 դրամ, իսկ մնացած ցուցակը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում »,- տեսաուղերձում ասում է Մարությանը։

Ներկայացնում ենք քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթուղթը, որից պարզ է դառնում, թե ով ինչքան պարգեւատրում է ստացել։

 

Լրահոս