21 Դեկտեմբերի, 2016

««Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել Է աշխատանքից։ Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան Էջում գրել Էր, որ արձակուրդում Է, սակայն, «Ժամանակ»–ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։ Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն Է լուծել։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու Է Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված, «հարցազրույց» հաղորդաշարի հեղինակ Նվեր Մնացականյանը։ Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ Է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել Էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում Է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նախ նախօրեին հաղորդումը հեռացվեց «Յութուբից», իսկ երեկ Պետրոս Ղազարյանը՝ աշխատանքից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս