«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիներից մեկը, ով սուր ինֆարկտ է տարել, ունի սրտանոթային, երիկամների եւ ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ. հինգ տարի է, ինչ հաշմանդամության կարգ ունի: Բժշկասոցիալական փորձաքննության ներկայացել է սեպտեմբերին, ստացել է հաշմանդամության երրորդ կարգ: Սակայն օրեր առաջ կրկին կանչվել է բժշկասոցիալական փորձաքննության եւ զրկվել է կարգից՝ պատճառաբանությամբ, թե դեղեր խմեք, լավ կլինի:
Նրա նման նաեւ հարյուրավոր քաղաքացիներ կան: «Ասացին` Ձեր չափանիշները չեն բավարարում` կարգ ստանալու համար: Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց` ես չեմ ասում` Դուք առողջ եք, հիվանդ եք, բայց հաշմանդամության երրորդ կարգի համար չափանիշները չեն բավարարում: Ես էլ ասացի` եթե գտնում եք, որ հաշմանդամին կարգից, գումարից զրկելով` պետբյուջեն կլցնեք, զրկեք, ինձ հաճելի չէ հաշմանդամ լինել, բայց անարդարությունն ավելի տհաճ է»,- հուսահատված նկատեց քաղաքացին:
Ստացվում է` ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի տիրապետության տակ գտնվող ԲՍՓ մասնագետների որակմամբ` տվյալ քաղաքացու սրտանոթային, երիկամների կամ ողնաշարի հետ կապված խնդիրները հինգ տարիների ընթացքում լուծվել են: Ինչու չէ` կարելի է նաեւ կարգից զրկել: Ահա սոցապնախարար Արտեմ Ասատրյանի «բարեփոխումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում