Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց թաղապետի հայտարարագիրը. պատկերը բավական տպավորիչ է:
Նա հայտարարագրել է անհատական բնակելի մեկ տուն` իր տնտեսական շինություններով, մեկ հողամաս և մեկ հատ «Lexus LS 460 L» մակնիշի ավտոմեքենա: Թաղապետի դրամական միջոցները կազմում են 48 մլն դրամ, 72 հազար դոլար և 158 հազար եվրո: Փաստորեն, թաղապետն ապրում է ճոխության մեջ, իսկ բնակիչները ստիպված են յոլա գնալ կոյուղաջրերի գարշահոտության պայմաններում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում