mnews

6 Փետրվարի, 2018

.«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հինգերորդ գումարման խորհրդարանում կին-պատգամավորների եռյակ էր ձևավորվել: Խոսքն այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի ու Կարինե Պողոսյանի մասին է: Նրանք խորհրդարանում գրեթե միշտ միասին էին, ավելին՝ ընդմիջումներին Մուրադյանն ու Պողոսյանն անմիջապես գնում էին Նաղդալյանի աշխատասենյակ և վերադառնում դահլիճ այնտեղից:

Սակայն վեցերորդ գումարման խորհրդարանում «եռյակ միությունը» փլուզվել է, թեև երեքն էլ պատգամավոր են: Նախ՝ Հերմինե Նաղդալյանն արդեն նախկին դիրքը չունի, նա շարքային պատգամավոր է, հավանաբար այդ պատճառով էլ ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն այնքան էլ չի շփվում երբեմնի ընկերուհու հետ:

Ինչ վերաբերում է Կարինե Պողոսյանին, նա հիմա ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է. հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ իր զարմիկի՝ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Պողոսյանն էլ դուրս եկավ ՀՀԿ-ից: Եվ հիմա դա կարծես խանգարում է շփվել նախկին ընկերուհիների հետ: Վերջինս նախընտրում է իր ժամանակն անցկացնել «Ծառուկյան» խմբակցության կանանց հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս