mnews

29 Նոյեմբերի, 2016

«Իրավունք» թերթը գրում է.

Ani Product

«Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ խորհրդարանում պատգամավորական շարքերն սկսում են նոսրանալ: Եվ այսպես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, կարծես թե, լքում է ՀՀԿ-ական շարքերը:

Ani Product

Նրան խորհրդարանում սեպտեմբերյան հայտնի դեպքից հետո այլևս չեն տեսել: Ի դեպ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին նույնպես նրան չհանդիպեցինք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ներխուժել էին Մ. Սեդրակյանի բնակարան և հետախուզվող անձի որոնել, ինչից հետո հայտնի կամ անհայտ պատճառներով պատգամավորը պարփակվել է իր մեջ ու դադարեցրել օրենսդրական գործունեությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս