18 Օգոստոսի, 2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում արդեն երեք-չորս օր է՝ ահուսարսափի մթնոլորտ է տիրում:

Ani Product

Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում են, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի և օրերս տեղի ունեցած դեպքից հետո զինված են շրջում քաղաքում՝ փորձելով գտնել Էդոյի՝ Էդմոն Հարությունյանի վրա կրակող անձին կամ անձանց, «ռազբորկաներ» են անում հավանական կասկածյալների հետ և այլն:

Ani Product

Հնչել են ոչ թե միակողմանի կրակոցներ, այլ փոխհրաձգություն է եղել, ավելին՝ նախահարձակ եղել է տուժող կողմը: Էդոյի հետ «ռազբորկաների» մեջ է եղել նաև Երանոսյանի փեսայի եղբայրը, այդ պատճառով էլ իրավապահ մարմինները դեպքը ներկայացնում են միակողմանի: Ավելին՝ վանաձորցիները վստահ են՝ եթե մեկ շաբաթ առաջ Լոլոյի Էդոյի մասնակցությամբ մեկ ուրիշ միջադեպ ծածկադմփոց չարվեր, ապա հաջորդը տեղի չէր ունենա»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս