16 Հունիսի, 2019

 Վանաձորում ոստիկանները գնացել են քաղաքացու տուն՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին Ֆեյսբուքում քննադատելու համար:

Սմբատ Խանվելյանը, ով իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կատարվածի մասին, նկատում է, որ ոստիկանները գնացել են իր հայրական տուն, որտեղ նա չի բնակվում, բայց գրանցված է:

Ani Product
Ani Product

Սմբատ Խանվելյանը լրագրող Կարինե Վանեսյանի ամուսինն է, ում ևս մարզպետը հետապնդում է՝ իրեն քննադատելու համար:

«Իմացա, որ Լոռու մարզպետը ոստիկաններ է ուղարկել այն հասցեով, որտեղ ես գրանցված եմ, իր մասին Ֆեյսբուքում քննադատությունների համար բացատրություն տալու համար։

Սա արդեն քաղաքական բռնաճշնում է մեր ընտանիքի դեմ, մեր ազատ խոսքի դեմ։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ մարզպետը կնոջս է դատի տվել իրեն քննադատելու համար, իսկ դրանից հետո էլ մարզպետի տեղակալի ամուսինն էր ինձ «ռազբորկայի» հրավիրում քննադատություններիս համար։ Այսպիսով Լոռու մարզպետը ամենակոպիտ կերպով փորձում է լռեցնել իր անձի հանդեպ ցանկացած քննադատական խոսք։

Հ.Գ. Դիմում եմ ՀՀ քաղաքացի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, հրապարակավ ներկայացրեք՝ ինչո՞ւ եք ոստիկաններ ուղարկել մեր տուն, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառել իմ վատառողջ ծնողին»,- գրել է Սմբատ Խանվելյանն իր էջում։

Լրահոս