Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստերի ավարտից հետո կառավարության առաջարկով կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօր՝ փետրվարի 1-ի նիստում:Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ ԱԺ-ում բազմաթիվ օրենքների նախագծեր կան կուտակված եւ կառավարման խորհրդարանական համակարգի անցումից ելենելով պետք է օրենքներն ընդունվեն ժամանակին: