mnews

12 Հունվարի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից:

Պատասխանելով ՀԺ-ի հարցին՝ նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է: Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ և դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»: Նշենք, որ այդ տարածքը վարձակալել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, մինչ այդ նախարարությունը բարեհաջող տեղավորվում էր իր շենքում:

Բայց նախկին նախարարն իր թիկնապահներին առանձին տարածք տրամադրելու, շենքը վերանորոգելու և ավելի լայն պայմաններ ապահովելու համար տարեկան 124 մլն դրամ է վճարել ՀՀ սուղ բյուջեից: Իսկ գործող նախարար Վարդան Արամյանն էլ ընդամենը 400 քմ կամ 8 մլն դրամով է կրճատել այդ շռայլությունը:

Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս