26 Դեկտեմբերի, 2017
«Հայկական ժամանակ»-ը գրում է. ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը, որը հանրությանը հայտնի է Նովո մանկանվամբ, սկսել է աջ ու ձախ բենզալցակայաններ ձեռք բերել:

Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին հայտնի էդարձել, որ մեկ ամիս առաջ Գևորգյանը միայն 2 բենզալցակայան է ձեռք բերել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում և հարակից տարածքներում: Մրգաշատից Արմավիր և Մրգաշատից Մեծամոր տանող ավտոճանապարհներին պատգամավորը ևս ունի բենզալցակայաններ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նահապետ Գևորգյանը մինչ այս էլ ուներ բենզալցակայաններ և որոշել է բիզնեսն ընդլայնել:

Կրկին Գևորգյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը Մրգաշատում և համայնքից դուրս գտնվող բենզալցակայաններից մեկը ձեռք է բերել Մրգաշատում բնակվող հայտնի գործարար Երոյից՝ Երվանդ Ոսկանյանից: Վերջինս, սակայն սկզբնական շրջանում դեմ է եղել իր բենզալցակայանները վաճառելուն, սակայն Գևորգյանին հաջողվել է կլորիկ գումարով ձեռք բերել այն:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի համարում:

kotayk

Լրահոս