«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կաշառքի գործը, մեկ այլ քննիչի պաշտոնեական դիրքի չարաշահումը և կալանավորումները ՀՀ քննչական կոմիտեում քննարկումների առիթ են դարձել:
Բանն այն է, որ երեկ ՀՀ ՔԿ-ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և քննիչներին վերջնագիր ներկայացրել.
«Ցավոք, առանձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը: Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որևէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետև այդ երևույթները մեր արժանապատվությանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երևույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի և անհանդուրժելի են: …Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջները, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք, հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: