mnews

19 Հունվարի, 2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ: Մի քանի թեկնածություն է շրջանառվում, որոնց մեջ՝ նաև փոխնախարար Հայկ Հարությունյանի՝ Կարապետյանի փեսայի, սակայն վերջինս կտրուկ ժխտել է դա:

Մեր տեղեկություններով` ամենահավանական թեկնածուն Էդուարդ Ներսիսյանն է: Նա եղել է վարչապետի խորհրդական, մոտ 10 տարի` 2001-2011թթ., «ՀայՌուսգազարդի» արտահանման, ներմուծման և արտաքին կապերի վարչության պետը, այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս