21 Հունվարի, 2019

Այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել էԵրեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը:

Ani Product

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ տնօրենը յուրացրել է 120 հոգանոց մանկապարտեզի սաների սնունդը և ոչ միայն։

Ani Product

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Գայանե Հովհաննիսյանի ամուսինը Տարոն Վահագնի Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ hաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետը, իսկ վերջինիս երեք երեխաները` գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկներն են, գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանն ու Տարոն Հովհաննիսյանը եղել են համակուրսեցիներ։ Որդին` Կարեն Հովհաննիսյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի տեսուչի պաշտոնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս