17 Հունվարի, 2018

Այսօր երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի տատը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի մայրը: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Նինել Մինասյանը 89 տարեկան էր:

Վերջինս աշխատել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Հայագիտության ամբիոնում։ Մինասյանը Բանասիրական գիտությունների թեկնածու էր, դոցենտ։ Նինել Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Ani Product

Նշենք, որ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի դստեր՝ Անուշ Սարգսյանի ամուսինն է:

Ani Product

Լրահոս