55 ամյա գործիչը վատառողջ էր։
Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։
«Այսօր ցավով ասում եմ, որ կյանքից հեռացավ իմ մարտական ընկերը՝ Սարգիս Հացպանյանը։ Մեծատառով մարդ, կյանքի լավ ընկեր, մեծ հայրենասեր։ Ընկերս՝ դու միշտ կմնաս մեր սրտերում։ Հավերժ փառք քեզ»,- գրել է Վոլոդյա Ավետիսյանը։
Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թվականին՝ Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում։ Հայաստան է տեղափոխվել 1990 թվականին։