19 Հունիսի, 2018

Գներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բերվել է դատարան ու րոպեներ անց կքննվի նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը:Միաժամանակ քննվում է նաեւ Մանվել Գրիգորյանի հետ նույն օրը ձերբակալված Էջմիածին քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն Դոն Պիպոյին կալանավորելու միջնորդությունը: Նա նույնպես բերվել է դատարան:ԹԱՐՄԱՑՈՒՄ: 17:27

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավորը որոշեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Փաստաբանը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել։

Այսօր Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Աղբյուր՝ Armtimes.com

Լրահոս