27 Հուլիսի, 2017

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ` նրա որդին(ստեղ հղում)։

Ani Product

Tert.am-ը Մանուկ Սիմոնյանի որդու՝  Նորիկ Սիմոնյանի ընկերոջից տեղեկացավ,որ հոր սպանության մեջ կասկածվող Նորիկ Սիմոնյանը 23 տարեկան կդառնա սեպտեմբերի 4-ին։«Այս տարի ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Դեռ մի ամիս առաջ ստացել է դիպլոմը, ցանկանում էր շարունակել ուսումը և կարծեմ դիմել էր բուհ»,-ասաց նրա ընկերը, չցանկանալով նշել անունը։

Ani Product

Վերջինս հայտնեց,որ բուհում սովորելուն զուգահեռ Նորիկ Սիմոնյանն աշխատել է.«Արդեն երկու տարի է նա աշխատում է Արմավիրի մարզի էլեկտրոնային և բիզնես բնույթ ունեցող կայքերից մեկում որպես տնօրեն»։

Նորիկ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջի տեղեկություններ բաժնում նշված է,որ նա տիրապետում է չորս լեզվի՝ ռուսերեն,անգլերեն,գերմաներեն և ֆրանսերեն։

Բացի այդ,Նորիկ Մանուկյանը հրապարակել է նաև ավարտական աշխատանքի թեման ու դասախոսի կարծիքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի: Պարզվել էր, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանն է, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ – հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է:

 

Լրահոս