5 Դեկտեմբերի, 2017
 «Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
 

Մանուկյանը որպես իր սեփականություն է հայտարարագրել «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենա եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված մեկ շինություն:

Ani Product

Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ նա ունեցել է՝ 18 միլիոն 300 հազար դրամ, 15 հազար 500 եվրո ու 47 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Տարեսկզբից մինչ այդ օրն ընկած ժամանակահատվածում ստացված եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 5652 դրամ»:

Ani Product

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս