mnews

7 Հունիսի, 2017

Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանի որդու ձերբակալության մասին։

Կայքերում նյութ էր հրապարակել, ըստ որի՝ Սոչիում ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն: Եւ ահա պատգամավոր հայրը տևական ժամանակ է՝ գտնվում է Սոչիում և զբաղվում է որդու ազատ արձակման գործով, ինչով էլ պայմանավորված է՝ ԱԺ նիստերին պատգամավորի բացակայությունը: Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է մեկ ամիս առաջ, Նվեր Մուրադյանին ձերբակալել են թմրանյութերի համար։

Մուրադ Մուրադյանը մոտ մեկ ամիս եղել է Բելառուսում, սակայն այդպես էլ չի կարողացել որդուն ազատ արձակել։ Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա։

Լրահոս