Առաքել Մովսիսյանը Արգավանդի ճանապարհը փակել է, մյուս կողմից եկող մեքենաների ընթացքը փակել է: Բեռնատարները Մովսիսյանի հորդորով փակում են ճանապարհը, որ Էջմիածնից Երեւան եկող ավտոշարասյունը չմիանա ցուցարարներին:
Լրագրողի հարցին, թե ինչու է Առաքել Մովսիսյանը եկել Արգավանդ, նա ասաց՝ իմ գյուղն է, ապա հորդորեց լրագրողին մնացած հարցերն ուղղել «վերբովկա» եղած Նիկոլից:
Ոստիկանները քայլեր չեն ձեռնարկում ճանապարհը բացելու համար: