«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ ՀՀԿ վերնախավի կողմից հատուկ մարտավարությամբ ծրագրվող սարդոստայն է հյուսվում:
ՉԻ-ի աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հրահանգել է ներքին կառույցներին բոլոր ձևերով հարձակվել ու ոչնչացնել վարչապետին և այնպիսի տպավորություն ստեղծել, որ նա առ ոչինչ է:
Այսինքն՝ պետք է այնքան թուլացնել, որ նա ամեն հարցում կախված լինի Սերժ Սարգսյանից:
Մարտավարական ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2018-ի գարունն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: