8 Դեկտեմբերի, 2016

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել նրանց հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների: Հանրապետության Նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ani Product

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/624804/

Ani Product

Լրահոս