27 Նոյեմբերի, 2018
Ani Product

Նիստին ներկա է նաև Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ani Product

Նիստի մեկնարկից երկու ժամ անց դատարանն ընդմիջում հայտարարեց։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին փոխանցեց, որ ընդմիջումից հետո ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ հիմքով են դատավորին ինքնաբացարկ հայտարարելու, Ալումյանը չպատասխանեց։

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Լրահոս