5 Նոյեմբերի, 2016

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում այս տարվա մայիսին երրորդ զավակն ունենալուն զուգահեռ ձեռք է բերել երկրորդ առանձնատունը:

Ani Product

Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարվա հունիսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ:

Ani Product
Ի դեպ, սա Արթուր Գևորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում: Անցած տարի նմանատիպ մի առանձնատուն Գևորգյանը գնել է Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ, նույնպես վճարելով 200 հազար կանխավճար»:

Լրահոս