3 Հուլիսի, 2018
 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 29–ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ նշանակված Նազենի Ղարիբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Ղարիբյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու այգետնակ՝ ամառանոց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 400 եվրո դրամական միջոցներ և 422 հազար դրամ եկամուտ, որը չորս տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Ani Product

Ղարիբյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա արվեստի պատմության դոկտոր է, արվեստագիտության դոցենտ, գրող, հրապարակախոս–վերլուծաբան: Մինչ կառավարությունում ընդգրկվելը՝ 2016–2018 թթ., դասախոսել է Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի համալսարաններում:

Ani Product

Նախարարությունում նա փոխարինել է Արթուր Պողոսյանին, ով ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս