«Հայրենի իշխանությունները նոր, «հիանալի» մեթոդ են գտել` կրիմինալ անցյալով, գործարար և «կենտրոնախույս» պատգամավորներին իրենց «բռում» պահելու համար:
Բանն այն է, որ կառավարության փոփոխությունից հետո լուսանցքում հայտնվելու վտանգի առաջ կանգնած ներկայի «խարոշի» պատգամավորները այստեղ-այնտեղ գանգատվում են Սերժ Սարգսյանից և փնթփնթում, որ այսպես շարունակվելու դեպքում իշխանությանը ցույց կտան, որ առանց իրենց չեն կարող ձայն ստանալ և իրենց տարածքներում ՀՀԿ-ին փաստի առաջ կկանգնեցնեն:
«Փաստի» տվյալներով` պատկան մարմինները գաղտնալսումների և այլ մեթոդներով մշտական «կոնտրոլի» տակ կպահեն այդ պատգամավորներին` «խաղեր տալու» դեպքում «պապկաները» աշխատեցնելու համար:
Չի կարելի, չի կարելի փորձել պղտորել այն աղբյուրը, որից օգտվել եք տարիներ շարունակ: Ոչինչ, որ արդեն ասում են` կուշտ ես, հետ քաշվիր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում