6 Ապրիլի, 2018

«Դիլիջանից դեպի Վանաձոր տանող միջպետական ճանապարհը թռչնի բարձրությունից դիտելու դեպքում կարելի է մտածել, թե սա հանրահայտ «տետրիս» խաղի արտատպումն է՝ քառակուսի, ուղղանկյունաձև սև կետերն այդ մասին են խոսում։ Սակայն, երբ դուք ոչ թե վերևում եք, այլ այդ ճանապարհով գնում եք Տավուշի մարզից Լոռի, ապա մեքենան ստիպված եք լինելու վարել մեկ կենտրոնով, մեկ ձախ կողմով, մեկ՝ լրիվ ճանապարհից դուրս գալով։

Ani Product

Իհարկե, ճանապարհին ՃՈ աշխատակիցների առկայության դեպքում գուցե նրանք դա խախտում համարեն, գուցե՝ ոչ: Բայց այդտեղով դժվար թե ոստիկան անցնի, համենայնդեպս, նման ճանապարհով երթևեկելը թե’ վտանգավոր է, թե’ մեքենայի համար խնդիրներ ստեղծող։

Ani Product

Ու թեև փոսերը տեղ–տեղ արված են ճանապարհը սպասարկող ու վերանորոգող ընկերության աշխատակիցների կողմից, սակայն դրանք ո՛չ լցնող կա, ո՛չ էլ՝ առավել ևս ասֆալտապատող։

Նման ճանապարհներն անտերության են մատնված։ Դե, գյուղամիջյան ճանապարհ է։ Հավանաբար վարչապետ Կարեն Կարապետյանն այս ճանապարհով չի անցնում։ Թե չէ կհիշեք՝ ինչպես նախորդ տարի նրա՝ Տավուշի մարզ այցելության ժամանակ գիշերով Հաղարծինի ճանապարհի փոսերն էին ավազով լցնում, որպեսզի հաջորդ օրը վարչապետը հարթ ճանապարհով երթևեկեր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

 

Լրահոս