«Ամանորի նախաշեմին ՀՀԿ-ի գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Թեմայի շուրջ «Փաստը» զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հետ, ով նախ նշեց, որ ինքն Ամանորի տոներին կլինի տանը, հետո՝ հավելեց. «Նման բան չկա, անհեթեթություն ա»: Անցում կատարելով սեղանի ճոխության թեմային` նկատեց. «Մեր տանը սովորականից ավելի համեստ սեղան է դրվում»: Իսկ նախկին ԲՀԿ–ական, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանն (Յուվեցի Կարո) էլ նշեց, որ իր առաջ ոչ ոք իրավունք չունի արգելքներ դնել: «Տանն եմ անցկացնելու, բայց էդ ո՞վ իրավունք ունի մեզ արգելի»,- ասաց նա, կարծես թե, մի փոքր խռոված շեշտելով. «Որ պատգամավոր ենք, ուրեմն իրավունք չունե՞նք…»:
Նկատենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ հարցը լսելուն պես լույսի արագությամբ հեռացավ:
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում