18 Մարտի, 2021

«Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

«Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-գրել էր Նիկոլ Փաշինյանը:

«Հասարակությանը բացի այս պատուհասներից այլ հնարավորություն տալու նպատակով մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին և մեր ողջ ռեսուրսը մոբիլիզացնելու ենք՝ ընտրությունների օրինականությունը պահպանելու և Հայաստանում իրավիճակը փոխելու համար»,-ասաց Սոս Հակոբյանը:

Վերջինս նաև նշեց, որ մասնակցության ֆորմատի վերաբերյալ որոշում կկայացնեն քննարկումներից հետո և հայտարարությամբ հանդես կգան.

«Կմասնակցենք միայնակ, թե՝ դաշինքով, դեռ չենք որոշել, դրա մասին կհայտարարենք ապագայում: Կլինի խորհրդի որոշում այդ մասով և հայտարարություն կանենք»,-ասաց Սոս Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո

facebook sharing button
twitter sharing button
sharethis sharing button
email sharing button
kotayk

Լրահոս