28 Նոյեմբերի, 2018
 ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակի 20-րդ համար Հերմինե Նաղդալյանը, որը նաեւ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն է, մտադիր է դուրս գալ ընտրապայքարից ու ինքնաբացարկ հայտնել:

ՀՀԿ-ից Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ պաշտոնապես չեն կարող հաստատել տեղեկությունը, քանի որ տիկին Նաղդալյանը դեռ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Վաղը մինչեւ ժամը 18-ը սպասվում է Նաղդալյանի ինքնաբացարկի դիմումը, նոր այդ մասին հայտարարություն կլինի:

Մենք փորձեցինք ինքնաբացարկի պատճառները ճշտել տիկին Նաղդալյանից, նրա հեռախոսն անջատված էր:

 

kotayk

Լրահոս