3 Հուլիսի, 2018

«168 ժամ» թերթը գրում է.

Ani Product

«ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո նույն` մայիս ամսին, մի շարք գնումների պայմանագրեր է կնքել համակարգի կարիքների համար: Խնդիրն այն է, որ ավելի քան 71 մլն դրամ ընդհանուր արժեքով ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից կատարվող գնումների սկզբունքով, այսինքն` առանց մրցույթների:

Ani Product

Մասնավորապես` ոստիկանությունը փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների դիմաց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վճարել է 8 մլն 350 հազար դրամ, «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը` 13.2 մլն դրամ, «ՖՎ & Գ» ընկերությանը` 13 մլն 411 հազար դրամ` ներքին ծառայողական ցանցի ծառայությունների, եւ անհատ Վարդան Ասատրյանին վճարել է 36.4 մլն դրամ` տեսաձայնային օպտիկական սարքերի վերանորոգման եւ պահպանման ծառայությունների համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս