21 Նոյեմբերի, 2022

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Այս մասին գրում է ՍիվիլՆեթը: Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։ Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։

Ani Product

Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առքուվաճառքի պայմանագիր էին ստորագրել, գումարը փոխանցվել էր Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել էր, դիմել էին Կադաստր՝ գրանցման համար։

Ani Product

Այս ամենից հետո միայն Քննչական կոմիտեն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։ Այս պատմության գլխավոր դերակատարներն են Վիգեն Սարգսյանը, «Վիվառո» և «Սոֆթկոնստրակտ» ընկերությունների համասեփականատեր Վահե Բադալյանի որդին, Քննչական կոմիտեն, Կադաստրի կոմիտեն։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Լրահոս